Ադրբեջանը Հայաստան կուղարկի դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը

Այսօր Ադրբեջանից Հայաստան կգա ավելի քան 20 վագոն, որոնք բեռնված են դիզելային վառելիքով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է նաև, որ ռուսական պարարտանյութի չորս վագոն կուղարկվի Ադրբեջանի տարածքով Հայաստան։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը վառելիքի մատակարարումները սկսել է Հայաստանին 2025 թվականի դեկտեմբերին։

Leave a Comment