Ես էլ AI գործիքներին եմ դիմել, ասել են՝ դա AI է. Հասմիկ Հակոբյանը՝ Սամվել Կարապետյանի ելույթի մասին

Վերջին շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ակտիվորեն շրջում է մարզերով, հանդիպում քաղաքացիների հետ, ներկայացնում իրականացված ծրագրերը և լսում նրանց խնդիրները։ Այս այցերը տեղի են ունենում արդեն նախընտրական փուլում, ինչը նոր հարցեր է առաջացնում՝ արդյո՞ք սա շարունակում է լինել աշխատանք քաղաքացիների հետ, թե՞ արդեն նախընտրական քարոզարշավի մի մաս է։

Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանը: Պատգամավորն անդրադարձել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին, քաղաքական դաշտում հաճախ հնչող ««խաղաղության» և «պատերազմի» կուսակցություններ» գնահատականներին։

 

Leave a Comment