Ողբերգական դեպք՝ Մրգաշենում. դանակահարված բնակիչը մահացել է

Ստացած վնասվածքներից նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը մահացել է

Ողբերգական դեպք՝ Մրգաշենում. դանակահարված բնակիչը մահացել է


ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 13-ին` ժամը 12-ին, շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված անձ կա։


Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։


Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։


Պարզվել է, որ ստացած վնասվածքներից նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը մահացել է։


«Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։


Leave a Comment