Հայաստանը սարքել են մեծ գժանոց՝ բաց երկնքի տակ. Ոսկան Սարգսյան


Հասարակություն


Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․

«Կնոջ կոնքի նմանվող անճոռնի պատկերը «սիրտիկ» են սարքել, չեղած խաղաղությունն էլ՝ տորթ ու ուտում են այն։

Հայաստանը սարքել են մեծ գժանոց՝ բաց երկնքի տակ։

Ադրբեջանը խոշտանգում, դատում է հայ գերիներին, օկուպացրած է պահում Հայաստանի սահմանամերձ տարածքները, նոր պահանջներ ու սպառնալիքներ է ներկայացնում մեզ, Հայաստանում իշխանություն կոչվածն էլ Հայաստանի անվտանգության երաշխավոր է հռչակել հայատյաց Ադրբեջանին ու շարունակ ուտում է՝ ուտում է պետական բյուջեն, հայաստանցիներին կյանքն ու «խաղաղություն» տորթերը»։


Leave a Comment