Ապրիլի 8-ին Մասիսի Քրեական դատարանում շարունակվում էր Արտաշատում տեղի ունեցած սպանության գործի քննությունը։
Հերթական դատական նիստի ընթացքում Դատարանն ուսումնասիրում էր դեպքի վայրի զննության տեսագրությունը։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես է տան մուտքի աղբամանի վրա երևում արնանման հետքերով դանակը, ինչը արձանագրվում է տեսագրություն իրականացնող անձի կողմից, սակայն չի առգրավվում։
Նիստի ընթացքում փաստաբան Դավիթ Դիլբարյանը բարձրաձայնեց այս հանգամանքը, ինչին ի պատասխան տուժող կողմը հայտարարեց, որ դանակը հետագայում նկատել է և դեն է նետել, քանի որ իրեն պետք չի եղել։ Փաստաբանի խոսքով դանակը որպես իրեղեն ապացույց կարևոր նշանակություն կարող էր ունենալ, դրանով կարելի կլիներ պարզվել արդյո՞ք հնարավոր էր դրանով վնասել տուժողին
Մանրամասները տեսանյութում