Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ դատախազությունը բողոք կներկայացնի

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ դատարանը բավարարել է Գարեգին Բ-ի պաշտպանի բողոքը, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ենթակա է վերացման. «Այսօր՝ 10.04.2026թ., Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման»։ 

Հիշեցնենք, որ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոսը) գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։

Leave a Comment