Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակելու՝ Թրամփի սպառնալիքից հետո նավթի, բենզինի, գազի գները 17-30 %-ով աճել են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ Իսլամաբադում բանակցությունների ձախողումից հետո Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակելու մասին, համաշխարհային էներգակիրների գների նոր թռիչքի պատճառ է դարձել։ Եվրոպայում և ԱՄՆ-ում նավթի, բենզինի և բնական գազի գինը հասել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի համատեղ ռազմական գործողության սկսվելուց ի վեր ամենաբարձր մակարդակին։

Միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրման և Հորմուզի նեղուցը փակելու Թրամփի սպառնալիքի ֆոնին Եվրոպայում էներգակիրների գների աննախադեպ աճ է գրանցվել։ CNBC-18-ը և Bloomberg-ը հայտնել են, որ ապրիլի 13-ին, առևտրի ժամանակ Եվրոպայում բնական գազի գները աճել են 18%-ով, որոշ եվրոպական երկրներում բենզինի գները աճել են 17%-ով։

Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ Եվրոպայում դիզելային վառելիքի գինը զգալիորեն ավելի է բարձրացել, քան մյուս նավթամթերքների գինը՝ վերջին շաբաթների ընթացքում աճելով ավելի քան 30%-ով: Մասնագետները այս տարբերությունը բացատրում են Եվրոպայի դիզելային վառելիքի ներմուծումից կառուցվածքային կախվածությամբ. չնայած մայրցամաքը բենզինի առումով ինքնաբավ է, այն դիզելային վառելիքի սպառման կեսից ավելին ստանում է Մերձավոր Արևելքի վերամշակման գործարաններից, որոնց տրանսպորտային ուղիներն այժմ փակ են:

IRNA

Leave a Comment