Իրանի նախագահը դատապարտել է Հռոմի պապին ուղղված վիրավորանքը

Մասուդ Փեզեշքիանը Իրանի ժողովրդի անունից անընդունելի է համարել Հռոմի պապի և Հիսուս մարգարեի հասցեին հնչած վիրավորանքները:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X-ի իր էջում կատարած գրառմամբ Իրանի մեծ ազգի անունից դատապարտել է Ձերդ Սրբությանն ուղղված վիրավորանքը:

«Իրանի մեծ ազգի անունից ես դատապարտում եմ Ձերդ Սրբությանն ուղղված վիրավորանքը և հայտարարում, որ Հիսուսի՝ խաղաղության և եղբայրության մարգարեի պղծումն անընդունելի է ցանկացած ազատ մարդու համար: Մաղթում եմ Ձեզ փառք Ալլահի կողմից»,- գրել է Մասուդ Փեզեշքիանը:

Leave a Comment