Իրանում առնվազն 400 բժշկական հաստատություն է վնասվել Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների սկսվելուց ի վեր, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի շտապ բժշկական օգնության կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարին։
Նա նշել է, որ Իրանի առողջապահության ոլորտը զգալի վնաս է կրել. զոհվել է 26 բժշկական աշխատող, ևս 188-ը՝ վիրավորվել։ Վնասվել են նաև շտապ բժշկական օգնության հիսունյոթ բազա, 47 շտապօգնության մեքենա, երկու օդային շտապօգնության ուղղաթիռ և մեկ բժշկական նավակ։
Ավելի վաղ Իրանի դատաբժշկական կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջադին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայից ի վեր երկրում մահացել է ավելի քան 3000 մարդ։