Երկու երեխա Չուպա Չուպս ուտելուց հետո ընկել են կոմայի մեջ․ ՌԴ

Կրասնոդարում երկու երեխա Չուպա Չուպս ուտելուց հետո ընկել են կոմայի մեջ։

Ըստ SHOT-ի՝ տեղի Լիդեր գիմնազիայի յոթամյա աշակերտուհին և նրա կրտսեր եղբայրը նախորդ գիշեր քաղցրավենիք են կերել, որից հետո նրանց վիճակը սկսել է կտրուկ վատանալ։ Երեխաները անսպասելիորեն կոմայի մեջ են ընկել և տեղափոխվել տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Երկուսն էլ հիմա գիտակից են:

Բժիշկները պարզում են՝ արդյոք Չուպա Չուպսն է եղել միջադեպի պատճառը։

Թարգմանությունը՝ Euromedia24.com-ի

Leave a Comment