Թուրքիայի դատախազները պահանջել են ցմահ ազատազրկում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար, ով հեռակա կարգով ձերբակալվել է ցեղասպանության և մի շարք այլ հանցագործությունների մեղադրանքով, շաբաթ օրը հաղորդել է Hürriyet թերթը։
2025 թվականի նոյեմբերին Ստամբուլի դատախազությունը ձերբակալման օրդեր տվեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և 34 այլ բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյայի նկատմամբ՝ ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծության և մարդասիրական օգնությանը խոչընդոտելու մեղադրանքներով։
«Դատախազությունը մեղադրական եզրակացություն է ուղարկել Ստամբուլի ծանր քրեական գործերի 10-րդ դատարան՝ պահանջելով ցմահ ազատազրկում և 1102-ից մինչև 4596 տարվա ազատազրկում 35 մեղադրյալի համար, այդ թվում՝ Նեթանյահուի, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի, նրա նախորդ Յոավ Գալանտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների համար», – հաղորդում է թերթը։
Ըստ հրապարակման՝ պաշտոնյաները մեղադրվում են մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ազատազրկման, դաժան վերաբերմունքի, վնաս պատճառելու, կողոպուտի և տրանսպորտային միջոցների բռնագրավման մեջ։