ԱՄՆ-ն համաձայնել է բացել Իրանի սառեցված ակտիվները

ԱՄՆ-ն համաձայնել է ազատել Կատարի և այլ երկրների բանկերում սառեցված իրանական ակտիվները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան անանուն աղբյուրին։

Գործակալության աղբյուրը ողջունել է այս քայլը՝ այն անվանելով «Վաշինգտոնի լրջության հաստատում՝ Պակիստանում կայանալիք բանակցություններից առաջ»։ Իրանցի պաշտոնյան նաև նշել է, որ միջոցների ապասառեցումը «ուղղակիորեն կապված է Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման ապահովման հետ»։ Ապասառեցվող միջոցների չափը չի նշվել։

Ամերիկյան կողմը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել այս թեմայի վերաբերյալ։

Leave a Comment