«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի միջազգային օր, Կոստա Ռիկա՝ Ազգային հերոսների օր, Լիբերիա՝ Աղոթքի օր, Ուգանդա՝ Ազատության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1958 – ծնվել է ռուսաստանցի հայազգի երգիչ, երգերի հեղինակ Նիկոլայ Հարությունովը:
2007- Ռուսաստանի Կովկաս նավահանգստից Փոթի է ժամանել առաջին լաստանավը՝ իրականացնելով փորձնական նավարկություն:
2008- ձերբակալվել է ազգայնական գործիչ Շանթ Հարությունյանը: Նրա մերձավորները պնդել են, որ վերջին տարիներին նա չի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, բայց, ըստ հայաստանյան լրատվամիջոցների, մարտի 1-ին նա ելույթ է ունեցել Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված մարդկանց առջև:
2013-«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շնորհիվ հայաստանցի երաժշտասերները «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունկնդրել են Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը:
2015- աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այցելել է Գյումրի: 2016-Մարտակերտում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են, քանի որ հերոսին հուղարկավորել էին 7 օր առաջ առանց գլխի, իսկ հետո ադրբեջանցիները հանձնել էին նրա գլուխը:
2018- Խորհրդարանի դահլիճը մի քանի րոպե ամբողջությամբ ծխի մեջ է հայտնվել: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության կազմում գտնվող ՔՊ կուսակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ամբիոնից ելույթ ունենալիս անսպասելիորեն գրպանից հանել է գունավոր ծխարձակիչ, վառել այն, ապա կոչ արել բոլորին ապրիլի 13-ին գնալ Ազատության հրապարակ և այնտեղ միասին վառել «ազատության ջահը»:
2018-«Մերժի՛ր Սերժին» և «Քայլ արա» նախաձեռնության անդամները երեկոյան քայլերթով հասել են Բաղրամյան պողոտա, իսկ մինչ Բաղրամյան պողոտա հասնելը փակել Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցները:
2019- Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշումը։
2023-Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր:
ԱՇԽԱՐՀ
145 մ.թ.ա.– ծնվել է Հռոմեական կայսրության կայսր, Սևերոսների հարստության հիմնադիր Սեպտիմիոս Սևերոսը:
491- Ֆլավիոս Զենոնի մահից հետո Բյուզանդիայի թագավոր է դարձել Անաստասին:
1755-ծնվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը, որը առաջինն է հայտնաբերել կույր աղիքի բորբոքումը, իսկ 5 տարի անց նկարագրել է «դողացող ցնցումները», որը հետագայում կոչվել է Պարկինսոնի հիվանդություն:
1814-Նապոլեոն Բոնապարտը հրաժարվել է գահից և աքսորվել Էլբա կղզի:
1822– Հունաստանի Խիոս կղզում թուրքերն իրականացրել են Քիոսյան կոտորածը հույների նկատմամբ, որի հետևանքով սպանվել է մոտ 25000 մարդ:
1854-վախճանվել է գերմանացի ֆիզիկոս և բժիշկ Կարլ Ադոլֆ ֆոն Բազեդովը՝ հետագայում իր անունով կոչված Բազեդովյան հիվանդությունը նկարագրած բժիշկը:
1857-ռուսական ցար Ալեքսանդր 2-րդը հաստատել է Ռուսաստանի զինանշանը՝ երկգլխանի արծիվը:
1868- Ճապոնիայում վերացվել է սյոգունությունը՝ թագավորությունը:
1899-Իսպանիան ԱՄՆ-ին է հանձնելՊուերտո-Ռիկո կղզին:
1909– Իսրայելում՝ Միջերկրական ծովի ափին, հիմնվել է քաղաք, որը հետագայում կոչվել է Թել Ավիվ:
1935– սվաստիկայի նշանով դրոշը հաստատվել է որպես Գերմանիայի պետական դրոշ՝ հետագայում դառնալով ֆաշիզմի խորհրդանիշներից մեկը:
1945-ազատագրվել է Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարը:
1951-ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ջեյմս Պատրիկ Կելլին:
1953-ծնվել է անգլիացի մաթեմատիկոս, Ֆերմիի թեորեմն ապացուցած Էնդրյու Ուայսը:
1961 – Նյու Յորքում տեղի է ունեցել Բոբ Դիլանի առաջին համերգը:
2002– Վենեսուելայում Ուգո Չավեսի պաշտոնանկության անհաջող փորձ է կատարվել:
2011- Մինսկի մետրոպոլիտենի «Հոկտեմբերյան» կայարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 15, վնասվածք ստացել՝ 400 մարդ: Ահաբեկչական ակտի կատարման պատճառները մինչև վերջ չեն բացահայտվել:
2019-Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ձերբակալվել է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում