
Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ Քոչարյանը 10 տարի միակ տղամարդու կերպար էր ստեղծում, բայց հեսա 8 տարի անխնա շահագործվում ա Փաշինյանի կողմից ու հօգուտ նրա, միակ հուսադրող կողմն էն ա, որ ոնց որ թե իրենք էլ հոգնել ու դաշինքով են գնում, որ 8% շեմը չհաղթահարեն ու վերջապես ազատվեն ընդդիմություն աշխատելու դերից:
Ընդհանրապես այս ընտրությունները ոչ թե իշխանափոխության մասին են, այլ ընդդիմափոխության՝ ավելի կոնկրետ ընդդիմության ռեբրենդինգի, իսկ դա նշանակում է, որ լրանում ա նաև իշխանության մնալու ժամանակը: Ու իրական քաղաքական պայքարը ոչ թե այս ընտրություններին է լինելու, այլ Փաշինյանի 10-ամյակին՝ 28-29թթ»:
Աղբյուրը` Գոռ Մադոյան