Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ՝ ուղիղ բանակցությունների. ԶԼՄ

Իրանի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները ժամանել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ Մերձավոր Արևելքում պատերազմին վերջ տալու նպատակով։

Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ ուղիղ բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16:00-ից հետո։

Աղբյուրները շեշտում են, որ «անուղղակի խորհրդատվություններն արդեն կայացել են», և առաջիկա հանդիպումը կլինի ուղիղ ձևաչափով։

Reuters գործակալության տվյալներով՝ կողմերը քննարկելու են տարածաշրջանային անվտանգությանն ու տնտեսական պատժամիջոցներին առնչվող հետևյալ առանցքային հարցերը.

Լիբանանի հարցը և հրադադար

Թեհրանը պնդում է, որ պաշտոնական բանակցությունները կարող են սկսվել միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հստակ պարտավորություններ ստանձնի Լիբանանում հրադադարի հաստատման վերաբերյալ։

Պատժամիջոցներ և ակտիվներ

Իրանը պահանջում է ապասառեցնել իր ակտիվները և դադարեցնել պատժամիջոցները, որոնք տարիներ շարունակ կազմալուծել են երկրի տնտեսությունը։ ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել սա միայն Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի զգալի զիջումների դիմաց։

Հորմուզի նեղուցի խնդիրը

ԱՄՆ նախագահ Թեհրանը ցանկանում է ճանաչել իր իրավասությունը նեղուցի նկատմամբ՝ ներառյալ տարանցիկ վճարների գանձումն ու հասանելիության վերահսկողությունը։ Վաշինգտոնը պահանջում է անխափան նավարկություն բոլոր տեսակի տրանսպորտի համար։

Փոխհատուցում և միջուկային ծրագիր

Իրանը մտադիր է փոխհատուցում պահանջել վեցշաբաթյա պատերազմի ընթացքում հասցված վնասների համար և ճանաչել ուրանի հարստացման իր իրավունքը։ Վերջին կետը Վաշինգտոնի համար մնում է սկզբունքային և քննարկման ենթակա չէ։

Հրթիռային զինանոց և զորքերի դուրսբերումը

Իսրայելն ու ԱՄՆ-ը պահանջում են Իրանի հրթիռային ներուժի կտրուկ կրճատում։ Իրանն իր հերթին պահանջում է ամերիկյան մարտական ստորաբաժանումների դուրսբերում տարածաշրջանից և ագրեսիայից հրաժարվելու հանձնառություն։

Թրամփը հայտարարել է, որ մտադիր է պահպանել ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում մինչև վերջնական խաղաղության համաձայնագրի կնքումը և նախազգուշացրել է ռազմական գործողությունների լուրջ էսկալացիայի մասին՝ բանակցությունների ձախողման դեպքում։

Leave a Comment