
Ապրիլի 7-ից 19-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը 4-րդ խաղափուլուլից հետո իսպանացի Էդուարդո Իտուրիսագա Բոնելիի հետ կիսում է առաջին եւ երկրորդ տեղերը։

Շանթ Սարգսյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել իտալացի Լուկա Մորոնիի հետ եւ 3,5 միավորով բաժանում է 3-34-րդ տեղերը։
Հայաստանի ներկայացուցիչներից 3,5-ական միավոր ունեն նաեւ Էմին Օհանյանն ու Հայկ Մարտիրոսյանը։
Առաջնությանը մասնակցում են 43 երկրների 502 շախմատիստներ, կանցկացվի 11 տուր։
Հայաստանից մասնակցում է15 շախմատիստ՝
- ՄԳ Շանթ Սարգսյան
- ՄԳ Հայկ Մարտիրոսյան
- ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
- ՄԳ Գաբրիել Սարգսյան
- ՄԳ Մանուէլ Պետրոսյան
- ՄՎ Արթուր Դավթյան
- ՄԳ Մամիկոն Ղարիբյան
- ՄԳ Էմին Օհանյան
- ՄՎ Արսեն Դավթյան
- ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան
- ՄՎ Վահե Սուքիասյան
- ՖՎ Տիգրան Համբարձումյան
- ԿՄԳ Մարիամ Մկրտչյան
- ՖՎ Հայկ Երիցյան
- Րաֆֆի Ղազարյան