Իսպանիան պատրաստ է նպաստել միասնական եվրոպական բանակի ստեղծմանը․ վարչապետ Պեդրո Սանչես

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Իսպանիան պատրաստ է առաջ շարժվել միասնական եվրոպական բանակի ստեղծման հարցում: 

Ապրիլի 10-ին, Բարսելոնայում տեղի ունեցած «European Pulse» ֆորումում նա նշել է, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա ոչ թե 2 կամ 10 տարի հետո, այլ հիմա՝ «ամենաուշը վաղը»:

Նա կոչ է արել Եվրոպային չսպասել և անմիջապես սկսել միասնական ռազմական կառույցի ձևավորումը: Իսպանիայի վարչապետն ընդգծել է, որ եվրոպացիները պետք է լինեն իրենց ճակատագրի տերը և կախված չլինեն Մոսկվայում կամ Վաշինգտոնում տիրող տրամադրություններից:

Իսպանիան պատրաստակամություն է հայտնել տրամադրել բոլոր անհրաժեշտ միջոցները եվրոպական պաշտպանական հզորություններն ուժեղացնելու համար:

Այս կոչը հնչել է Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Գրենլանդիայի շուրջ ծագած վեճերի համատեքստում, որոնք ստիպում են ԵՄ անդամներին վերանայել իրենց անվտանգության համակարգը

Leave a Comment