Նեյմարը բանակցում է նոր ակումբի հետ

Բրազիլական «Սանտոսի» հարձակվող Նեյմարը առաջիկա ամռանը կարող է կրկին հեռանալ հայրենիքից։

Ինչպես հաղորդում է Topskills Sports UK-ն, 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՄԼՍ-ը ներկայացնող «Ցինցինատին»։

Աղբյուրի տեղեկություններով՝ ամերիկյան ակումբի ներկայացուցիչներն արդեն քննարկումներ են սկսել բրազիլացի աստղի ներկայացուցիչների հետ։ Այնուամենայնիվ, թիմի ղեկավարության կազմում դեռևս միասնական կարծիք չկա այն հարցի շուրջ, թե արդյոք արժե արդարացված ռիսկի դիմել և պայքարել այս տրանսֆերի համար։

Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը «Սանտոսի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ տարեվերջ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը «Սանտոսի» կազմում մասնակցել է 6 հանդիպման` դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment