Վեց զոհ, երեք վիրավոր. վթար Շիրակի Աղին բնակավայրի մոտ — Հայաստանի Հանրային Ռադիո

Ապրիլի 10-ին, ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է վեց քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Առողջապահության նախարարությունը ի հավելումն հայտնել է, որ Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել:

«Կազմակերպվում է տուժած 3 երեխայի  տեղափոխումը երևանյան բուժհաստատություն: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment