Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 6 մարդ, 2-ը՝ երեխա, տուժել է 11 քաղաքացի․ ՀՀ առողջապահության նախարարություն

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի, մահացել է 6 մարդ, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

«Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն»,- տեղեկացնում են գերատեսչությունից:

Նշվում է, որ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

ՀՀ ՆԳՆ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ապրիլի 10-ին Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 3 մարդ։ Բախվել էին BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներ։ 

Leave a Comment