Հայտնի է, թե ովքեր են մեկնել Հայաստանից Ադրբեջան՝ մասնակցելու «Խաղաղության կամուրջ» հավաքին

2026 թվականի ապրիլի 10-12-ը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունն ընթանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների եռակողմ գագաթնաժողովում հաստատված երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակներում։

Հայաստանյան կողմի մասնակիցներն են․

Արեգ Քոչինյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն

Նարեկ Մինասյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ

Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ

Ստեփան Գրիգորյան – Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ

Էդգար Վարդանյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ

Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ

Լուսինե Խառատյան – Գրող, մշակութային մարդաբան

Նելլի Մինասյան – Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ

Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ

Ռուբեն Բաբայան – Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար

Էլեոնորա Սարգսյան – Խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական աշխատող

Նաիրա Մարտիկյան – JAMnews-ի հայաստանյան գրասենյակի խմբագիր և տնօրեն

Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար

Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր և հաղորդավար

Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ

Ալեն Ամիրխանյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն

Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող

Հանրային հեռուստաընկերության օպերատոր

 

Ադրբեջանական կողմի մասնակիցներն են․

Ֆարհադ Մամեդով – Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, համակարգող

Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն

Ռամիլ Իսկանդարլի – Ադրբեջանի ազգային ՀԿ-ների ֆորումի խորհրդի նախագահ

Քամալա Մամեդովա – First News Media-ի (1news.az) գլխավոր խմբագիր

Ֆուադ Աբդուլաև – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար խորհրդական

Դիլարա Աֆանդիևա – Ադրբեջանում կանանց իրավունքների պաշտպանության միության, Կանանց խաղաղության և անվտանգության կենտրոնի ղեկավար

Քոնուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցության կենտրոնի գիտաշխատող

Զաուր Շիրիև – «Քարնեգի Ռուսաստան-Եվրասիա» կենտրոնի հրավիրյալ փորձագետ

Ռաուֆ Աղամիրզաև – Տրանսպորտի ոլորտի փորձագետ, Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ

Գյուլբանիզ Գանբարովա – «Ադրբեջանի գյուղաբնակ կանանց ասոցիացիա» հասարակական միավորման նախագահ

Նազրին Ալիևա – «Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» հասարակական միավորման նախագահ

Սանան Ռզաև – CBC հեռուստաընկերության հաղորդավար

Էմին Ալիև – Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրենի տեղակալ

Այթան Գահրաման – Բաքվի միջազգային մուլտիկուլտուրալիզմի կենտրոնի խորհրդական

Իլյաս Հուսեյնով – Քաղաքական վերլուծաբան

Գյուլշան Ախունդովա – «Կանայք, զարգացում, ապագա» հասարակական միավորման նախագահ

Օրխան Բաբաև – Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի աշխատակից

Օրխան Ամաշով – AnewZ-ի գլխավոր խմբագրի տեղակալ և հաղորդավար

Եգանա Հաջիևա – Մամուլի խորհրդի վարչության անդամ

Leave a Comment