Պերեսը պատրաստ է 165 մլն եվրո հատկացնել Օլիսեի տրանսֆերի համար

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է գալիք ամռանը ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» եզրային հարձակվող Մայքլ Օլիսեին։

«Ռեալի» ղեկավարի այս որոշումն ավելի է ամրապնդվել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալի» դեմ խաղում ֆրանսիացու տպավորիչ ելույթից հետո։

Մադրիդյան ակումբը պատրաստ է 160-165 մլն եվրո հատկացնել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Այնուամենայնիվ, ընդգծվում է, որ գերմանական ակումբը հակված չէ բաժանվել Օլիսեից անգամ 200 մլն եվրոյի դիմաց։ Փոխարենը՝ «Բավարիան» մտադիր է հարձակվողին նոր պայմանագիր առաջարկել։

​Ընթացիկ մրցաշրջանում Օլիսեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։

​Խաղացողի գործող համաձայնագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 140 մլն եվրո։

Leave a Comment