Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով

Ռուսաստանը և Ուկրաինան հինգշաբթի օրը կրկին զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել։ Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների 1000 մարմին։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

Մոսկվան դրա դիմաց ստացել է ռուս զինծառայողների 41 մարմին։

Ուկրաինայի հետ գերիների փոխանակման վերաբերյալ բանակցությունները գործնականում ավարտվել են, հայտարարել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։

Փետրվարի 26-ին Մոսկվան Կիև է հանջնել զոհված ուկրաինացի զինվորների 1000 մարմին և ստացել 35 ռուս զինվորների մարմին։

Leave a Comment