Հայաստանի «Խաղաղության խաչմերուկը». ենթակառուցվածքները որպես խաղաղության հիմք

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հարցազրույց է տվել գերմանական Ostwirtschaft.de լրատվամիջոցին:

Հարցազրույցում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ տարածաշրջանային կապերի հաստատման, տնտեսական փոխկախվածության խթանման և Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում։

Յոնաս Պրիենի հետ հարցազրույցում ՀՀ դեսպանը խոսել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում տարածաշրջանի մյուս պետությունների համար բացվող տնտեսական հնարավորությունների մասին:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն, Հայաստան-Գերմանիա հարաբերություններին, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Leave a Comment