Կսահմանվեն էկոպարեկային ծառայողի իրավունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել Էկոպարեկային ծառայության ծառայողի իրավունքը մասնակցելու պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մշտադիտակմանը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին գումարված նիստի ընթացքում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Զեկուցողի խոսքով առաջարկվում է նաեւ օրենքով հստակ սահմանել էկոպարեկային ծառայողի իրավունքը ծառայության արդյունավետ իրականացման նպատակով ՏԻՄ-երի հետ համագործակցելու եւ տեղեկատվությունն օպերատիվ ստանալու ու փոխանակելու վերաբերյալ:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Leave a Comment