Սիրիան հայտարարեց իր օդային տարածքը բացելու մասին

Սիրիան բացում է իր օդային տարածքը և վերսկսում է Դամասկոսի միջազգային օդանավակայանի գործունեությունը: Այս մասին հայտարարել է երկրի քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի վարչությունը:

«Մենք հայտարարում ենք նախկինում փակված բոլոր օդային միջանցքների վերականգնման, Սիրիայի օդային տարածքի բացման և Դամասկոսի միջազգային օդանավակայանի գործունեության վերսկսման մասին», – ասվում է գերատեսչության կողմից Facebook-ում հրապարակված տեքստում:

Leave a Comment