Մենք զարգացնելու ենք բարձրարժեք գյուղատնտեսությունը․ Արթուր Խաչատրյան 

Մենք մեր ամենօրյա հացի համար պարտական ենք գյուղացիներին: Եվ գյուղացիներին, գյուղատնտեսությամբ զբաղվողներին եմ ուղղում այս մեր խոսքը՝ նշելու, որ գյուղը և գյուղատնտեսությունը անտեսված չեն լինելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, հայտարարեց Արթուր Խաչատրյանը՝ ներկայացնելով նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժինը։

«Մեր գյուղատնտեսական ծրագիրը կոչում ենք՝ բարեկեցիկ գյուղ և մրցունակ գյուղատնտեսություն:

Գյուղատնտեսության վիճակը 98-99 թվականին շատ ավելի բարվոք չէր, քան քաղաքային կյանքը: Կոլխոզները քանդվել էին ավելի շուտ, նոր որևէ բան չէր ստեղծել, պարարտանյութ չկար, բուժանյութեր չկային, սերմացու չկար, բայց թիրախային, գիտակցված քաղաքականության արդյունքում գյուղը սկսեց շնչել, գյուղական կենցաղը սկսվեց բարելավել, կար գյուղատնտեսության նախարարություն, կային մարզպետարանի աշխատողներ, գյուղացին զգում էր, որ կողքը մարդ կա, պետություն կա, խնդրի դեպքում կարող էր մոտենալ և դիմել պետությանը:

Հիմա մենք 25 տարի հետ ենք գնալ: Գրչի մի հարվածով գյուղատնտեսության նախարարությունը քանդվեց: Հարցնում ես՝ ինչի՞, հոդաբաշխ պատասխան չկա, թե բա՝ գյուղատնտեսությունը էկոնոմիկայի մաս է։ Ամեն ինչն է էկոնոմիկայի մաս, տրանսպորտն ու կապնեն էլ, հետո՞։

Մեր վարելահողերի կեսից ավելը չի մշակում։ Ու դրա համար սենց հորթի հրճվանքով ասում են՝ վա՜յ Ղազախստանից չորրորդ կարգի ցորեն ենք ներմուծել։ Վարելողերի կեսից ավելը չի մշակվում, բայց աչքները Ղազախստանի վրա է: Սա երկար շարունակվել չի կարող: Մեր գյուղատնտեսական քաղաքականությունը միտված է լինելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների եկամտաբերության աճին, պետության պարենային անվտանգության մեծացմանը, ինչպես նաև գյուղական կենցաղի և գյուղական կենսակերպի պահպանմանը»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment