
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին:
Քիչ առաջ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանին և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։
Արտեմ Ասատրյանը Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ղեկավարել է 2011-2018 թվականներին։