Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կլինի որպես Միացյալ Նահանգների հետ երկխոսության գլխավոր բանակցող, չորեքշաբթի օրը հաղորդել է ISNA լրատվական գործակալությունը։
«ISNA-ի թղթակցին հայտնի է դարձել, որ ուրբաթ օրը կայանալիք բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարը կլինի Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը», – գրում է գործակալությունը։
Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Վենսի հնարավոր մասնակցության մասին նախկինում հաղորդել էին նաև այլ լրատվամիջոցներ։
ISNA-ն նշում է, որ Թեհրանի կողմից հակամարտության դադարեցման 10 կետից բաղկացած առաջարկը, միջուկային ծրագրի և Մերձավոր Արևելքի անվտանգության հարցերից բացի, վերաբերում է նաև Իրանի դեմ ուղղակի և երկրորդային պատժամիջոցների վերացմանը։