Իրանի առաջարկների 10 կետանոց փաթեթը Թրամփի հաստատմամբ դարձել է բանակցությունների հիմքը

Իրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը Թրամփի հաստատմամբ դարձել է բանակցությունների հիմքը.

ՓԱԹԵԹ

1. ԱՄՆ-ի պաշտոնական հանձնառությունը՝ չիրականացնել ոչ մի ագրեսիա (հարձակում) Իրանի դեմ:

2. Հորմուզի նեղուցի նկատմամբ` Իրանի շարունակական վերահսկողության ճանաչումը:

3. Իրանի՝ ուրանի հարստացման իրավունքի պաշտոնական ճանաչումը:

4. ԱՄՆ-ի կողմից սահմանված բոլոր առաջնային պատժամիջոցների լիակատար չեղարկումը:

5. ԱՄՆ-ի կողմից սահմանված բոլոր երկրորդային պատժամիջոցների լիակատար չեղարկումը:

6. ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի՝ Իրանի դեմ ընդունված բոլոր բանաձևերի չեղարկումը:

7. ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) 

Կառավարիչների Խորհրդի բոլոր բանաձևերի չեղարկումը:

8. Իրանին` կրած վնասների դիմաց փոխհատուցման վճարումը:

9. ԱՄՆ ռազմական ուժերի ամբողջական դուրսբերումը տարածաշրջանից:

10. Հրադադար բոլոր ճակատներում, ներառյալ` Լիբանանի Իսլամական Դիմադրության դեմ հարձակումների դադարեցումը:

Իրանցի փորձագետ Փույա Հոսեինիի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment