
Հռոմի պապ Լեոն 14-րդն այսօր հայտարարել է, որ «մեծ գոհունակությամբ» ողջունում է Իրանի պատերազմում երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունը։
Հռոմի պապը, որը վերջին շաբաթներին դարձել է հակամարտության բացահայտ քննադատ, նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Իրանի բնակչության դեմ «անընդունելի» են, գրում է Reuters-ը:
Իրանին տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի։ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը Իսլամաբադում։