07 Ապրիլի 2026, 18:20
Դերասանուհի Սոֆյա Հասմիկը HBO Max հարթակում հեռարձակվող «Փիթ» սերիալում մարմնավորել է Նազելի Թումարյանի կերպարը։
Նրա կերպարը հայերենով շփել է բժիշկ Բարան Ալ-Հաշիմինի հետ, որի դերը կատարել է իրանա-ամերիկացի դերասանուհի Սեպիդե Մոաֆին։ Սա հնարավորություն է տվել միլիոնավոր հանդիսատեսի լսելու հայերեն խոսք խոշոր սթրիմինգային հարթակում։
Սոֆյա Հասմիկը ամերիկացի դերասանուհի է՝ հայկական ծագմամբ, որը լայն ճանաչում է ստացել «Սուպերմեն և Լոիս» սերիալում լրագրող Քրիսի Բեպպոյի դերի շնորհիվ։ Նա նաև նկարահանվել է այլ ֆիլմերում և սերիալներում։ Դերասանուհին ակտիվորեն աջակցում է հայկական հումանիտար նախաձեռնություններին և հպարտությամբ է խոսում իր արմատների մասին, ինչը հաճախ ընդգծում է սոցիալական ցանցերում և հարցազրույցներում։