Դաղստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 6 մարդ, փրկվել՝ ավելի քան 200-ը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ սպասվում է ջրհեղեղի նոր ալիք:
2026 թվականի ապրիլի 4-5-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանը ենթարկվել է ցիկլոնի կրկնակի ազդեցության։
«Իրավիճակը սրվել է ջրամբարի պատնեշի ճեղքմամբ։ Դա հանգեցրել է Մամեդկալա բնակավայրում մասնավոր բնակելի տների ավերածության, ինչպես նաև «Կովկաս» դաշնային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի երթևեկության սահմանափակման: Ցավոք, վեց մարդ է զոհվել»,- ասել է նա։
Մախաչկալայում ապրիլի 6-ին բազմաբնակարան շենք է փլուզվել։
Դաղստանի 9 բնակավայրերում ավելի քան 2000 բնակելի տուն է հեղեղվել: Պահպանվում է փլուզումների, քարաթափման և սելավահոսքերի վտանգը։
