Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ անցկացվեց Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի, Արմեն Անդրանիկի Գևորգյանի, Սեյրան Մուշեղի Օհանյանի, Յուրի Գրիգորի Խաչատուրովի՝ Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670․000․000 ՀՀ դրամը՝ որպես հետադարձ պահանջ, համապարտության կարգով բռնագանձելու պահանջի վերաբերյալ դատական նիստը։
Նիստի սկզբում կողմերին տեղեկացվեց, որ հոսանքազրկման պատճառող նիստի ձայնագրումը հնարավոր չէ։ Քննարկման դրվեց թղթային եղանակով արձանագրությունը վարելու տարբերակը, որին պատասխանող կողմի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին։ Այսպիսով դատարանը որոշեց հետաձգել նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 28-ին ժամը 9:00-ին։