«Չեմ հանդգնի ասել՝ ԸՕ-ում իմ ուզածով փոփոխություն կլինի»․ Ալիկ Ալեքսանյանը հիշեցնում է Փաշինյանի խոսքերը (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադառնում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին և Փաշինյանի նախկին հայտարարություններին՝ ընդգծելով դրանց հակասականությունը։ 

Փաշինյանը մասնավորապես ասել էր «Ես ընդհանրապես չեմ հանդգնի երբևէ ասել, որ Ընտրական օրենսգրքում պետք է փոփոխություն տեղի ունենա, ինչպես դուք ասացիք, իմ ուզած տարբերակով կամ իմ նախընտրած տարբերակով»։ 

Ի պատասխան դրան՝ Ալեքսանյանը հարցադրում է հնչեցնում, թե այդ դեպքում ի՞նչը փոխվեց, որ ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ որոշվեց փոփոխություններ անել Ընտրական օրենսգրքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment