Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության վրա հարձակվողները երկարափող հրացաններ են ունեցել

Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության վրա հարձակվողները երկարափող հրացաններ են ունեցելհայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի ոստիկանությունը պարզել է նրանց ինքնությունը։ Նրանք քաղաք են ժամանել Իզմիթից՝ վարձակալած մեքենայով։

Հանցագործներից մեկը նախկինում դատապարտված է եղել թմրանյութերի համար։ Մյուսը կապված է ահաբեկչական կազմակերպության հետ (չի նշվում, թե որ)։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հարձակվողներից մեկը սպանվել է, երկուսը ծանր վիրավորվել և ձերբակալվել են։

Կրակոցների ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ միջադեպի ժամանակ հյուպատոսությունում ոչ մի աշխատակից չի եղել։

Leave a Comment