Իրանը երբեք չի համաձայնի հրադադարի, քանի դեռ իր բոլոր պայմանները չեն կատարվել, հայտնում է Tasnim պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ Իրանի իշխանությունները համոզված են, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են օգտագործել հրադադարը՝ զինամթերքի պակասի ճգնաժամը և ռազմավարական փակուղին լուծելու համար։
Հրատարակությունը նշում է, որ ժամանակավոր հրադադարը կպահպանի «պատերազմի ստվերն» Իրանի վրա և թույլ կտա ԱՄՆ-ին ու Իսրայելին ստանալ ռազմական, տնտեսական և քաղաքական օգուտներ։
«Բացի այդ Հորմուզի նեղուցի նոր կարգավիճակն ակնհայտ է. այս նեղուցը երբեք չի վերադառնա այն վիճակին, որը գոյություն ուներ պատերազմից առաջ», – ասվում է հոդվածում։
Ապրիլի 6-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են 45-օրյա հրադադարի պայմանները։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել էր, որ նման բանակցություններ են ընթանում և հայտարարել, որ Թեհրանը ձգտում է «պատերազմի լիակատար դադարեցման ոչ միայն Իրանում, այլև ամբողջ տարածաշրջանում»։
