26,8%-ը Ծառուկյանին է համարում հանրությանը միավորող առաջնորդ, 18,1%-ը՝ Սամվել Կարապետյանին, 29,2%-ը՝ Նիկոլ Փաշինյանին

Հարցվածների 26,8%-ը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության ղեկավար Գագիկ Ծառուկյանին համարում է հանրությանը միավորող առաջնորդ, 18,1%-ը՝ Սամվել Կարապետյանին։

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Gallup International Association հետազոտական ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը։

«Հարցվածների 33,9%-ը նշել է լարվածություն և ագրեսիա, 23,6%-ը նշել է անհանգստություն, 22,2%-ը նշել է անտարբերություն, 8,8%-ը` վախ։ Իսկ թե քաղաքական գործիչներից ով կարող է առաջնորդել հասարակության առողջացմանը և միասնությանը, պատասխանել են հետևյալ կերպ

26,8%-Գագիկ Ծառուկյան

29,2%-Նիկոլ Փաշինյան

18,1%-Սամվել Կարապետյան

7,1%-Ռոբերտ Քոչարյան

4,3%-Սերժ Սարգսյան

2,1%-Լևոն Տեր-Պետրոսյան»։

Leave a Comment