Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը պարսկերեն լեզվով հայտարարություն է հրապարակել Իրանի բնակիչների համար, որով նախազգուշացնում է երկաթուղային ենթակառուցվածքների վրա հնարավոր հարվածների մասին։
«Ձեր անվտանգության նկատառումներից ելնելով, խնդրում ենք ձեզ զերծ մնալ այս պահից մինչև ժամը 21:00-ն Իրանի ողջ տարածքով գնացքներից օգտվելուց և երթևեկելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ: