«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում Գրոզնիի «Ախմատի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակից հետո գրառում է կատարել տելեգրամյան ալիքում։
«Բարդ հանդիպում և նման կարևոր հաղթանակ Գրոզնիում: Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Իսկ մենք արդեն պատրաստվում ենք մոսկվացիների հետ հանդիպմանը»,- գրել է Սպերցյանը։
«Ախմատ Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով։ Գոլի հեղինակ է դարձել կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբան։
Ապրիլի 8-ին «Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի խաղարկության ՌՊԼ-ի ուղու եզրափակչի առաջին խաղում կմրցի Մոսկվայի «Դինամոյի» հետ։ Հանդիպումը կկայանա Ռուսաստանի մայրաքաղաքում։