Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում մի լավ թափ է տվել Անդրանիկ Քոչարյանին

Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ ` Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը. ֆեյսբուքյնա էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի:

Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին և հաջող ուսումնառություն մեր տղաներին. նրանք բոլորը մեր երկրի հպարտությունն են:

Երկու զինվորի հպարտ մամա»,-նշել է նա:

Նշենք, որ Քպ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ որ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի:

Այո, իմ տղան չի ծառայել, դիմեք գլխավոր դատախազին:

Leave a Comment