Ապրիլի 6-ին, ժամը 20։56-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին մեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:09, մարվել՝ 21:22-ին։ Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենա։