Ալենի ստերը. չգիտեմ ինչ հեքիաթ է հորինել իբր. Նարեկ Մալյան

Ես չգիտեմ Ալեն Սիմոնյանը ինչ հեքիաթ է հորինել իբր իմ «Զրոյական կետ» վեպի հրատարակմանն աջակցության մասին, բայց եթե իմ նվիրած գիրքը գոնե մեկ անգամ բացեր, այնտեղ կտեսներ գրքի հրատարակմանն աջակցած անձանց իմ գրավոր շնորհակալությունը:

Ըստ Ալենի ստացվում է թալանչի իշխանական պաշտոնյան 3000 դոլար փող էր խնդրում ընդդիմությունից:)))

Ինձ կարելի է մեղադրել, կոշտ բառապաշարի, կամ ցինիզմի մեջ, սակայն սուտը իմ խոսքում ուղղակի բացառում եմ:

Ինչը չէի ասի Ալենի մասին: Հասկանում եմ՝ Ալենը նեղվել է, որ պատմել եմ ճշմարտությունը իր մասին, բայց դե ինչ արած՝ իրականությունը չես փոխի:

Ալենի ստերը՝

Սուտ համար 2.

Ալենը երբեք «Ելք» դաշինքի ցուցակում 5-րդ համարը չի եղել: Նիկոլը նրան դրել էր 15-րդ համար: Նա վիրավորվել էր ու ամենավերջին բառերով էր արտահայտվում իմ և իր նախկին կնոջ ներկայությամբ նիկոլի մասին: Ես նրան մի քանի խորհուրդ տվեցի, որից հետո նրան բերեցին 9-րդ համար:

Շնորհանդեսին հրավիրել էի, որովհետև Ալենին խղճալով փորձեցի իր թիմի ներսում կարևորվելու հնարավորություն տալ: Նա սիրով օգտվեց այդ հնարավորությունից:

Սուտ համար 3.

Գուրգեն Արսենյանի ու Ալենի «ընկերության» մասին իմացա այսօր՝ վերջինիս գրառումից: Արսենյանին հրավիրել եմ ես՝ Շուշան Դանիելյանի միջոցով, ով ի դեպ նույնպես ներկա էր:

Սուտ համար 4.

Ալենը (գոնե իմ տեղեկությունով) առնվազն 2 անգամ ՔՊ-ից փախնելու որոշում է ունեցել: Ես Ձեզ մի օր կպատմեմ թե ուր էր կորել Ալենը 2018 թվականի «հեղափոխության» 5 օրերին՝ ապրիլի 17-ից մինչև ապրիլի 22:

Սուտ համար 5.

Ես երբեք, կրկնում եմ ԵՐԲԵՔ Ալենի հետ ընկեր չեմ եղել: Ես ընկեր բառի իմաստը շատ լավ եմ հասկանում ու Ալենը որևէ պարագայում նույնիսկ ընկերության թեկնածու չէր կարող լինել: Թե ինչու է Ալենը ռետրոսպեկտիվ ինձ փորձում ընկեր ներկայացնել՝ գաղափար չունեմ: Ես տեսել եմ թե ինչպիսի բառերով է նրան դիմում արարատնյուզի սեփականատերը: Իմ ընկերները չեն կարող այդպիսինը լինել: Քաղաքական տարաձայնությունները թողնենք մի կողմ: Իմ ընկերը չի կարող հոր գերեզմանից մի կտոր վաճառել, իմ ընկերը չի կարող ընկերոջ աղջիկ երեխուն կպցնել և այլն, և այլն…

Սուտ համար 6.

Ռոսսիա կինոթատրոնի ավերումով սկսել եմ զբաղվել, երբ «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հրապարակային այդ մասին գրել է, ինձ այդ հրապարակման մեջ նշելով ու ոստիկանությանը (անտեղի) քննադատելով: Ռոսսիա կինոթատրոնով զբաղվել եմ ի պաշտոնե, ինչից հետո Ալենը ինձ նեղացած անֆրենդ է արել ու հորինել է իմ գրքի ֆինանսավորման մերժման հեքիաթը, որպես իմ Ռոսիա կինոթատրոնի ավերումը կանխելու մոտիվացիա)))

Ինչ վերաբերվում է պատերազմի վերջին օրերին Ալենի Մոսկովյան վոյաժներին:

Ես հո չեմ հայտարարել, թե նա այդ օրերին ծանր թմրանյութերի տակ է եղել,

հո չեմ ասել, որ նա Մոսկվայում հանդիպել է Վիկտոր Սողոմոնյանին ու ոչ միայն,

հո չեմ ասել, որ նա նիկոլին մեղադրել է իրենց պադստավկա անելու մեջ:

Տենց բաներ չեմ ասել)):

Առայժմ այսքանը:

Նարեկ Մալյան, գրող, քաղաքական տեխնոլոգ, քաղաքացիական ակտիվիստ

Leave a Comment