Վառելիքի սղության պատճառով սահմանափակումներ են մտցվել Իտալիայի օդանավակայաններում

Վառելիքի պաշարների կտրուկ կրճատման պատճառով սահմանափակումներ են մտցվել Իտալիայի ռազմավարական նշանակություն ունեցող 4 օդանավակայաններում՝ Միլանի Լինատեում, Բոլոնիայի, Վենետիկի և Տրևիզոյի օդանավակայաններում․ գրում է Euronews-ը։

British Petroleum-ի ավիացիոն ստորաբաժանման՝ Air BP Italia-ի տվյալներով՝ սահմանափակումներն ուժի մեջ կմնան առնվազն մինչև ապրիլի 9-ը՝ առանցքային կարևորության ծառայությունների համար պաշարները պահպանելու նպատակով։

Պաշտոնական ծանուցումներում նշվում է, որ «առաջնահերթություն կտրվի շտապօգնության օդանավերի թռիչքներին, պետական ​​չվերթներին և 3 ժամից ավելի տևողությամբ չվերթներին»։

Նշվում է, որ չնայած պաշտոնական հաղորդագրություններում բացահայտորեն չի ասվում, այս լոգիստիկ խոչընդոտի պատճառը Հորմուզի նեղուցի փակումն ու դրանից առաջացած միջազգային լարվածությունն է։

Leave a Comment