
«Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել», – հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ «ողջ տարածաշրջանը գործնականում կրակի մեջ է»։
«Այս ամենը Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքներն են։ Հակամարտության աշխարհագրությունը ընդլայնվել է և այժմ մենք արձանագրում ենք այն հետևանքները, որոնք առկա են՝ ներառյալ համաշխարհային տնտեսության համար», – նշել է Պեսկովը։
Դրա հետ մեկտեղ Կրեմլի խոսնակը գերադասել է չմեկնաբանել ԱՄՆ նախագահի կողմից Իրանին ուղղված վերջին սպառնալիքները։