Այսօր Հարավային Կովկասն արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի. Ալիև



Այսօր Հարավային Կովկասն արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ մամուլի համար արված հայտարարության մեջ:

«Այստեղ ցանկանում եմ նշել նաև Վրաստանի դերը։ Վրաստանի վարչապետը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այս ոլորտում կարևոր է նաև առևտուրը։ Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրն իրականացվում է Վրաստանի տարածքով։ Դրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանին»,-ասել է Ալիևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment