ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում արդեն ծախսել է 42 միլիարդ դոլար


Միջազգային


ԱՄՆ ռազմական ծախսերը Իրանի դեմ գործողության ժամանակ գերազանցել են 42.1 միլիարդ դոլարը՝ գրեթե 37 օրվա ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում։

Այս մասին հայտնում է  Iran War Cost Tracker կայքը:

Նշվում է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների առաջին վեց օրերին ծախսել է 11.3 միլիարդ դոլար՝ պլանավորելով ծախսել մոտավորապես 1 միլիարդ դոլար հակամարտության յուրաքանչյուր հաջորդ օրվա համար։

Նշվում է, որ այս թիվը կարող է չներառել որոշակի ծախսեր, ինչպիսիք են զորքերի տեղաշարժը և ռազմական տեխնիկայի վերականգնումը։ Հետևաբար, իրական ծախսերը կարող են զգալիորեն ավելի բարձր լինել։


Leave a Comment