Մեր զինվորները շաբաթը մեկ են լողանում, դե թող ՊՆ ղեկավար կազմն էլ շաբաթը մեկ լողանա, տեսնեմ կարո՞ղ են. ՔՊ պատգամավոր


Քաղաքականություն


«Ուսումնասիրել եմ տասնյակ բանակների փորձ, բազմաթիվ երկրներում զինվորներն ամեն օր լողանում են, Հայաստանում, աֆրիկական մի քանի երկրներում, թերի զարգացած երկրներում շաբաթը մեկ են լողանում»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նա նշեց, որ խնդրել է զորքն ամեն օր լողանալու հնարավորություն ստեղծել, լրացուցիչ գումար չի պահանջվում։

«Երկու տարի է անցել այս առաջարկիցս, նույն վիճակն է։ Որոշ նոր կառուցած տեղեր ունենք, որ զորքն ամեն օր կարողանում է լողանալ, բայց փոքր տոկոս է կազմում։ Մեծամասամբ մեր տղերքը շաբաթը մեկ են լողանում։ Դե թող պաշտպանության  նախարարության ղեկավար կազմն էլ շաբաթը մեկ լողանա, դե թող մինչև այդ խնդիրը չլուծեն,  իրենք շաբաթը մեկ անգամ լողանան, տեսնեմ կարո՞ղ են։

 Ինչո՞ւ չպետք է մեր զորքի համար լավ պայմաններ չստեղծենք»,- ասաց Հայկ Սարգսյանը։


Leave a Comment