ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որդին չի ծառայել, իսկ թե ինչու՝ կարելի է դիմել գլխավոր դատախազին։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանը։
«Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ որ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ չի ծառայել որդին։