ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող ճնշման պայմաններում Եվրոպան պետք է վերանայի իր մոտեցումները և ավելի մոտենա Ռուսաստանին, — գրում է Strategic Culture Foundation—ը։
Արևմտյան վերլուծաբանները նշել են, որ երկար ժամանակ որպես սպառնալիք ներկայացված Ռուսաստանը կարող է իրականում կարևոր դեր խաղալ եվրոպական անվտանգության և կայունության ապահովման գործում՝ հատկապես այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի քաղաքականությունը դառնում է ավելի անկանխատեսելի։
Նշվում է, որ այս գնահատականները պայմանավորված են այն մտահոգություններով, որ ամերիկյան անվտանգության համակարգի թուլացման դեպքում Եվրոպան ստիպված կլինի փնտրել նոր գործընկերներ և կառուցել այլընտրանքային դիվանագիտական հարաբերություններ։